ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի տվեք. Մարուքյանի կոչը` պաշտոնյաներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետպատերազմյան շրջանում, երբ դիվանագիտության մեծ կարիք կա, առանց արտաքին գործերի նախարարի մնալը խայտառակություն է։ Դա նույնն է, ինչ պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար չունենալը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ըստ էության, շատ անելիքներ ունենք արտաքին ճակատում։ Մեծ ցավով պետք է ասեմ, որ այսօրվա սահմանադրական կարգավորումների արդյունքում չենք կարող նշանակել ԱԳ նախարար, որն այսպիսի պայմաններում հրաժարական է գրել, իսկ Հայաստանը չի ունենա ԱԳ նախարար մինչև ընտրությունների ավարտը, երբ ձևավորվի նոր  ուժ: Սա մի խայտառակ իրավիճակ է, որում մենք հայտնվել ենք»,- ասաց  Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը բարձրաստիճան պաշտոնյաներին հորդորեց հրաժարականներ չներկայացնել այժմ՝ վերջին պահին, երբ երկիրը ծանր վիճակում է։

«Համբերեք 3 շաբաթ, հրաժարական մի՛ տվեք։ Մեր արտաքին ճակատը պահեք, այլապես այս երեք շաբաթվա մեջ կարող ենք այնպիսի ծանր կորուստներ ունենալ, որ հունիսի 20-ից հետո ինչպիսի իշխանություն էլ ձևավորվի, չկարողանա այդ բացերը և կորուստները լրացնել»,- ասաց  Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular