ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը. Արմեն Գևորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Մեր նախընտրական դաշինքի ծրագիրն անվանել ենք «365 օր․ ապագան սկսվում է այսօր»։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանը՝ խորհրդարանական ընտրություններին իրենց ուժի նախընտրական ծրագիրն ու թիմին ներկայացնելուն նվիրված միջացառմանը։

«Մեր հասարակությանը ներկայացվող այս ծրագիրը մենք չենք համարում ավարտուն փաստաթուղթ, սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մեր նպատակն է հետադարձ կապի միջոցով ստանալ առաջարկներ, նոր գաղափարներ, ինչու՞ չէ՝ նաև առարկություններ։ Մենք կոչով դիմում ենք հանրությանը, տարբեր մասնագիտական խմբերին, ձեր առաջարկները չափազանց կարևոր են մեզ համար։ Սրանով մենք շեշտում ենք մեր թիմի սկզբունքային մոտեցումներից մեկը՝ մասնակցային կառավարումը։ Հայաստանը կարիք ունի բոլոր կարող ուժերի համախմբման»,- ասաց նա:

Գևորգյանը նշեց, որ ծրագիրը մտնելու է Հայաստանի բոլոր գյուղերն ու քաղաքները, բազմաթիվ տներ ու աշխատավայրեր, իրենք սպասում են բոլորի առաջարկներին։

 «Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը, պետք է բացառվի անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը։ Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է դառնա ավանդական ու ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը»,- ասաց նախկին փոխվարչապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular