Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Խորվաթիայում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի՝ Զագրեբում կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:
Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ էր տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվում էին ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ռեժիմով:
Մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում: