ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարտությամբ հպարտանալը՝ հոգեկան շեղո՞ւմ․ ո՞ւր են նայում հոգեբույժները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան մոտենա հունիսի 20-ը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, այնքան ավելի է սրվելու վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակը։ Անառարկելի պարտությունն ու արածի համար պատասխան տալու անխուսափելիությունը Փաշինյանին ու նրա կողմնակիցների մղելու է նորանոր անհեթեթությունների, վնասատվության, քաղաքական մրցակիցների նկատմամբ անբարո քայլերի, իսկ քվեներ ստանալու մոլուցքով տառապող իշխանությունը կորցնելու է բարոյականության վերջին փշուրները։ Մարդը, ով պատերազմի սկզբում հայտարարում էր․ «Եկեք պայմանավորվենք… Ինչ էլ որ լինի մենք մեզ պարտված չենք համարում», այսօր էլ ազդարարում է, թե հպարտ է պարտությամբ։ «Ես հպարտ եմ, այո, մենք պարտվել ենք և այդ պարտության պատասխանատվությունը մերն է, բայց այդ պարտության ընթացքում մենք պահել ենք կարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելու իրավունքը, մենք այսօր հայացք փախցնելու ոչ մի պատճառ չունենք»,- Սպիտակում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միգուցե այս ողորմելի խոստովանությունը կարող է հալեցնել նրա փոքրաթիվ կողմնակիցների և «օդնոկլասնիկյան դրուզյաների» սրտերը, որոնց համար կարևոր չէ, թե ինչ հերթական տխմարություն է երկնում Փաշինյանը, սակայն պետք է մտահոգի բժշկական շրջանակներին։ Երկրի ղեկին հայտնված ու հնարավոր բոլոր արհավիրքները բերած մարդու այս հոգեվիճակն իսկապես մտահոգիչ է։ Նման դեպքերում մարդուն պետք է ոչ թե նորից իշխանության հավակնելու հնարավորություն տալ, այլ տանել, խորը բժշկական հետազոտության ենթարկել, որ հազարավոր զոհերի, տարածքային ահռելի կորուստների ֆոնին դեռ համարձակվում է հայտարարել, թե հպարտ է պարտությամբ։ Սեփական երկիրն այսպես ավիրած մարդը որևէ մեկի աչքերի մեջ նայելու իրավունք ու հնարավորություն, ուր մնաց՝ հպարտություն, չպետք է ունենար։ Իսկ թե շիզոֆրենիա է պացիենտի մոտ, թե՞ դեմենցիա, պետք է ախտորոշի բժշկական կոնսիլիումը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածն էլ է արձանագրում, որ «յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:

Բաբկեն Թադևոսյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular