ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տղամարդլամիշ» լինողը․ պոպուլիստի վազքը մինչև բանավեճն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բանավեճի է հրավիրել Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներին։

«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»,– ասել է Փաշինյանը, ով, հիշեցնենք, քարոզարշավի ընթացքում հանդիպումների մեծ մասն անցկացնում է դռնփակ, մի քանի տասնյակ կուսակիցների մասնակցությամբ, իսկ դրսում իր անդորրն ապահովում են ոստիկանները։ Եվ ո՞վ է խոսում «տղամարդլամիշ» լինելուց։ Ապիկար վարչապետին, ըստ ամենայնի, թվում է, թե իր դիմաց իր «ադնակլասնիկյան ընկերներն» են, իրեն էլ կհաջողվի հիստերիկ ճղճղոցներով մխտռել նախընտրական բանավեճը։

Ինչպես շատ դեպքերում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, թե ովքեր են կանգնած լինելու իր դիմաց։ Չի էլ հաշվարկել, որ գործ ունի մի կողմից լուրջ, պրագմատիկ, աշխարհում ճանաչված գիտնականի, սթափ դատող մարդու, մյուս կողմից, ճգնաժամային իրավիճակներում կառավարելու մեծ փորձ ունեցող, արցախյան պատերազմում ահռելի ավանդ ներդրած գործչի հետ։ Տասնամյակների փորձ և գիտելիք ունեցող քաղաքական գործիչները ավելի վատթար կերպարների են տեսել, քան Փաշինյանն է, և իրենց կառավարման շրջանում ապացուցել են բանավիճելու, փաստարկներով մրցակիցների հետ խոսելու կարողությունը։ Նախընտրական բանավեճը ատելության տարածման և հայհոյախոսության մրցույթ չէ, ու հաղթողը որոշվի ձայնի բարձրությամբ, բղավոցներով, ճղճղոցներով։

Վստահաբար, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և թե՛ Ռոբերտ Քոչարյանն իրենց փաստարկներով զինված են ներկայանալու բանավեճին, ինչը բարդ է ասել մեկ ակնթարթում մի քանի անհեթեթություններ բստրող Նիկոլ Փաշինյանի մասին։ Նախկին նախագահները հենց ուղիղ եթերում կճզմեն դեմագոգ պոպուլիստին, ցույց կտան նրա սնանկությունը, պետության կառավարման գործում անպիտանությունը, կրթության ու դաստիարակության բացակայությունը։ Եթե, իհարկե, Փաշինյանը համարձակվի ներկայանալ նման բանավեճի։ Ինչին, խիստ կասկածում ենք։

Նորայր Պետրոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular