ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» նոր խմբագրությամբ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-92-Ն օրենքը, որով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ամբողջությամբ շարադրվել է նոր խմբագրությամբ։ Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

2021 թվականի մայիսի 31-ից ուժի մեջ է մտել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը, որով կարգավորվում են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները:

Օրենքի փոփոխության արդյունքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսուհետ կշարունակի գործել որպես Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular