ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այլևս չեմ կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները․ Աննա Նաղդալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հրաժարվել է մամուլի քարտուղարի իր պարտականություններից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Այսօր նա հրաժեշտի հանդիպում էր ունեցել դիվանագետների հետ։  «Երբևիցե որևէ կասկած չլինի, որ նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային շահի դեմ են»,- հրաժեշտի խոսքում ասել էր նա։

Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝ ցուցաբերած վստահության համար. մեծ պատիվ էր աշխատել նման փորձառու և հայրենասեր դիվանագետների հետ:

Հայտնում եմ, որ շարունակելու եմ աշխատանքս դիվանագիտական ծառայությունում:

ԱԳՆ գործունեության վերաբերյալ մեկնաբանությունների և այլ հարցերի համար կարող եք դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular