ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողմերը պետք է որոշեն, թե ով որտեղ պետք է կանգնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչ կարծիք ունի Փաշինյանի ներկայացրած պլանի վերաբերյալ Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ դա նորմալ առաջարկ է այս պահի համար։ Եթե խոսքը գնում է ԵԱՀԿ դիտորդների մասին, ապա այդպիսի պայմանավորվածություն մի փոքր այլ տեսքով Հայաստանը և Ադրբեջանը ասել են 2016-ի ապրիլյանից հետո Սանկտ Պետերբուրգում։ Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է ընդլայնվեր նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի դիտորդների թիվը, որոնք պետք է հսկեին՝ որ կողմն է հրադադարը խախտում, որով պետք է հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստեին։ Եթե այդ ուղղությամբ Հայաստանը քայլեր անի և ժամանակավորապես այստեղ գան դիտորդներ, մեր շահից դա բխում է, մինչև որ կողմերը վերջնականապես կլուծեն սահմանային կետերի հարցը, բայց խոսքը չպետք է գնա դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, դա բոլորովին այլ գործընթաց է։ Պարզապես կողմերը պետք է որոշեն, թե ով որտեղ պետք է կանգնի, և այդ կետերը պետք է որոշվեն, իսկ ԵԱՀԿ դիտորդները մինչ այդ գործընթացը սկսելը պետք է հետևեն, որպեսզի կողմերը չխախտեն հրադադարի ռեժիմը և չանցնեն տարածքները»։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ արձագանք սպասել Ռուսաստանից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներից քաղաքագետը պատասխանել է․ «Ռուսաստանը միգուցե հռետորաբանությամբ դեմ չլինի, բայց միջազգային դիտորդների մուտքը հայ-ադրբեջանական սահման հաստատ խանդով կընդունի։ Բայց այս պահին առաջնահերթը Ադրբեջանի դիրքորոշումն է՝ եթե Ադրբեջանը համաձայնեց այդ առաջարկին, ապա Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ-ի օգնությամբ կարող են շատ հանգիստ այդ հարցը լուծել։ Միջազգային հանրությունը, կարծում եմ՝ կողջունի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular