ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա. Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Աշոտիկին ծննդյան օրը Արցախում այցելելու թեման նիկոլենք ձևակերպեցին որպես ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ և ուղղաթիռով թռցրին Նիկոլին իր ամբողջ ընտանիքով Ստեփանակերտ։

2 տարի և 1 պատերազմ անց՝ պետության խորը ճգնաժամի պայմաններում, երբ թշնամու զորքը ներխուժել է ՀՀ տարածք. Նիկոլն իր ծննդյան օրը որոշել է անցկացնել Փարիզում և ձևակերպել դա որպես աշխատանքային այց Ֆրանսիա»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին` «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) և Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։ Հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի և Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
 
Հունիսի 2-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular