ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանավիճելու ո՛չ իմաստ կա, ո՛չ էլ նպատակահարմարություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանին և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի՝ ուղիղ եթերում: Սա սոցցանցերում դարձել էր հիմնականում ծաղրի առարկա, քանզի, մեծամասնության կարծիքով, պարզապես վիրավորական կլինի առաջին և երկրորդ նախագահների համար իրենց թույլ տալ բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ: Փորձագիտական շրջանակների մեծամասնությունը վստահ է, որ վերջինիս պարզապես պետք է անտեսել: Երեկ այս առաջարկին անդրադարձել է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ «նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարմարություն առհասարակ չեմ տեսնում»:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում
հիշեց մի հայտնի արտահայտություն. «երբեք պետք չէ բանավիճել հիմարի հետ, որը կարող է քեզ իջեցնել իր մակարդակին»: «Ի՞նչ բանավիճես Նիկոլ Փաշինյանի հետ: Անձն ասում է՝ մեր պարտությամբ պետք է հպարտանանք: Ես դեռ մյուս հիմարություններին, տգիտություններին չեմ անդրադառնում: Չեմ անդրադառնում նաև ամեն քայլափոխի իրականությունը կեղծելուն: Չեմ անդրադառնում նաև մանիպուլ յացիաներին՝ սկսած պատմական գործընթացներից, վերջացրած ՀՀ-ի աշխատատեղերի թվով: Այդ մարդու հետ ի՞նչ բանավիճել:

Եվ, ընդհանրապես, շատ ափսոս կլինի, որ մտավոր բարձր կարողության տեր, գիտնական Լևոն Տեր-Պետրոսյանը և շատ հզոր ու պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանը հանկարծ բանավիճեն թերուս, տգետ, մանիպուլ յացիաների սիրահար, կեղծարար և ստախոս Նիկոլի հետ»,- ասաց Համբարյանը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular