ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարությամբ հանդես եկավ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ իրականացված ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 33 վարչական արձանագրություն:

Ոչ բավարար գնահատելով այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական: «Բոլորիս է հայտնի, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ներկա վիճակը հեռու է բավարար լինելուց, բայց կան տարրական պահանջներ, որոնց պահպանումը պարտավոր են ապահովել շահագործող ընկերությունները:

Անընդունելի է, երբ 21-րդ դարում քաղաքացիներին սպասարկող փոխադրամիջոցում նստարանների փոխարեն տեսնում ես, ժողովրդի լեզվով ասած, իշաոտնուկներ: Էլ չեմ խոսում փնթի ու կիսախարխուլ սրահների մասին: Տրանսպորտային նման միջոցներով ուղևորափոխադրում իրականացնելն անթույլատրելի է, և հստակ նախազգուշացրեք շահագործողներին, որ կրկնվելու դեպքում օրենքով սահմանված կարգով կլուծվեն նրանց հետ պայմանագրերը:

«Ավտոբուս» ՓԲԸ-ի կազմում մենք ունենք որոշակի մեքենաքանակ, որը կլրացնի այն բացը, որը կառաջանա միկրոավտոբուսները երթուղուց դուրս բերելու պարագայում», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել «Երևանտրանս» ընկերությանը խստացնել հսկողությունը երթուղի դուրսբերվող տրանսպորտային միջոցների սահմանված նորմերին համապատասխանության նկատմամբ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Իրավաբան.net 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular