ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երեխաների պաշտպանության միջազգային օր, կաթի միջազգային օր, Բագամյան կղզիներ՝ Աշխատանքի օր, Կամբոջա՝ Ծառատնկման օր, Քենիա՝ Ազատության օր, Չինաստան՝ Երեխայի օր, Մոնղոլիա՝ Երեխայի և մոր օր, Ռուսաստան՝ Հյուսիսային նավատորմի օր, Սամոա՝ Ազատության օր, Թունիս` Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1878 - ռուս- թուրքական պատերազմի ավարտից հետո սկսվել է Բեռլինյան վեհաժողովը, որին մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները, իսկ որպես պարտված պետություն ներկա է եղել նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը, Կիպրոսը Անգլիային զիջելով, ապահովել է նրա աջակցությունը:

1789 - ծնվել է ազգային-ազատագրական և մշակույթային գործիչ Խաչատուր Լալայանը:

1851 - ծնվել է բանաստեղծ Պետրոս Դուրյանը:

1908 - ծնվել է պատմաբան Արշավիր Հակոբյանը:

1920 - ԱՄՆ-ի սենատը մերժել է նախագահ Վիլսոնի առաջարկությունը Հայաստանի նկատմամբ ամերիկյան պրոտեկտորիատ սահմանելու մասին:

1921 - Լեռնահայաստան պետությանը, կամ նախկին «Ինքնավար Սյունիքը» վերանվանվել է Հայաստանի Հանրապետության, որի վարչապետն է դարձել Վրացյանը, իսկ սպարապետը՝ Նժդեհը։

1937 - ծնվել է երգչուհի Լուսինե Զաքարյանը:

1942 - վախճանվել է բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանը:

1975 - ծնվել է լրագրող, քաղաքական գործիչ, Հայաստանի 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2001 - կանադական խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը մեկ ձայնի պակասի հետևանքով տապալվել է:

2005 - «Լյուֆթհանզա» գերմանական ավիաընկերությունը իրականացրել է Մյունխեն-Երևան առաջին չվերթը:

2006 - Հայաստանի Ազգային ժողովի նոր նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը, որը մինչ այդ խորհրդարանի փոխխոսնակն էր:

2007 - Միչիգանի նահանգային բանտից դուրս է եկել «Դոկտոր մահ» մականվանը արժանացածը:

2010 - Ստամբուլի իր տանը մահացած է հայտնաբերվել Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբաններից մեկը` ազգությամբ թուրք 40-ամյա Հաքան Քարադաղը: Նրա դին գտել են կախված վիճակում:

2011 - Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում պաշտոնապես բացվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը:

2017 -  Ազգային ժողովի կլոր տարին հատուկ պահպանվող դարպասները մեկ օր բացվել են փոքրիկների առջև։

2018 - Էրեբունիում տեղի ունեցած անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին և ձերբակալված ևս երեք անձի: 

- կառավարության նիստում 8 նոր մարզպետեր են նշանակել։

2019 - Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել բանկային մեքենայության մեղադրանքով:

2020- հայտարարվել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա ընտանիքը վարակվել են COVID-19-ով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 17 - սեկուլյար (անդրերկրային աստվածների զոհաբերության տոնակատարություն) խաղերի ժամանակ Հռոմի պրինցեպտ Ավգուստը հայտարարել է  նոր դարի սկիզբը:

193 - իր պալատում սպանվել է հռոմի կայսր Մարկ Դիդի Յուլիանը:

1495 - Շոտլանդիայի բանկային հաշվետվություններում առաջին անգամ հիշատակվել է շոտլանդական վիսկին:

1533 - թագադրվել է Անգլիայի թագուհի Աննա Բոլեյնը:

1736 - վախճանվել է օսմանական սուլթան Ահմեդ 3-րդը:

1792 - Կենտուկին դարձել է ԱՄՆ-ի 15-րդ նահանգ:

1796 - Թեննեսին դարձել է ԱՄՆ-ի 16-րդ նահանգ:

1804 - ծնվել է ռուսական դասական երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան:

1831 - անգլիացի հետազոտող Ջոն Ռոսսը հայտնագործել է հյուսիսային մագնիսական բևեռը:

1862 - ԱՄՆ-ի ամբողջ տարածքում արգելվել է ստրկատիրությունը:

1869 - ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագիր է ստացել առաջին քվեարկության էլեկտրական ռեգիստրատորի համար:

1879 - վախճանվել է Բոնապարտների ցեղի վերջին ներկայացուցիչ Նապոլեոն 4-րդ Էժեն Լուի Ժան Ժոզեֆ Բոնապարտը:

1880 - Կենտուկի նահանգի Նյու-Հեյվեն քաղաքի բանկում տեղադրվել է առաջին վճարովի հեռախոսը:

1926 - ծնվել է ամերիկական արտիստուհի , երգչուհի և մոդել Մերլին Մոնրոն (իսկական անունը Նորմա Ջին Բեյկեր)։

1935 - Անգլիայում մտցվել է քննություն վարորդական իրավունք և ավտոմեքենայի համարներ ստանալու համար:

1960 - Շերեմետևո օդանավակայանից իրականացվել է առաջին միջազգային թռիչքը:

1966 - Կանադայում առաջին անգամ տեղի է ունեցել գունավոր հեռուստատեսային հաղորդման հեռարձակում:

1979 - ծնվել է նոր աֆրիկյան անկախ երկիր` Զիմբաբվեն, որը նախկին Հարավային Ռոդեզիան է:

1990 - Թբիլիսիի ճոպանուղու վթարի հետևանքով զոհվել են 19 մարդ:

2005 - Հոլանդիայի բնակիչները հանրաքվեում մերժել են Եվրոսահմանադրության նախագիծը:

2010 - վախճանվել է ռուս բանաստեղծ և արձակագիր Անդրեյ Վոզնեսևսկին:

2019 - 12 մարդ է զոհվել զանգվածային հրաձգության հետևանքով Վիրջինիա Բիչ քաղաքի կառավարական շենքի առջև։

2020 - ԱՄՆ ավելի քան 40 քաղաքներում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված ցույցերի պատճառով պարետային ժամ է սահմանվել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular