ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական մարաթոնին զուգահեռ աճում է Փաշինյանի ցինիզմը․ մոռացել են գերիներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Որքան շարունակվում է ընտրական մարաթոնը, այնքան ավելանում է փաշինյանական իշխանության անթաքույց ցինիզմն ու լկտիությունը։ Իշխանությունները հանդիպումներ են անում, հարցազրույցներ տալիս, կեղծ տնտեսական ձեռքբերումներ նշում, այսօր էլ Հանրապետության հրապարակում տոնական համերգ են նախաձեռնել՝ Երեխաների պաշտպանության օրը նշելու։ Իսկ գերիների հարց, կարծես, չի էլ եղել։ Մատների վրա կարելի է հաշվել, թե ինչպես են քարոզչական հանդիպումներում հիշատակում հայ ռազմագերիների մասին, այն էլ՝ զոռով այդ հանդիպումներին բերված քաղաքացիներից որևէ մեկի համառ հարցից հետո։

Մի քանի հարյուր ռազմագերիներ պատերազմից հետո պահվում են Ադրբեջանում, լկտիացած թշնամին նաև մեր տարածքից է հայ զինծառայողների գերեվարում։ Նման պայմաններում իրեն հարգող իշխանությունը պետք է մի կողմ դներ բոլոր քարոզչական խաղերը, օրուգիշեր լծվեր հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու գործին։ Դա պիտի լիներ նրանց առաջնային գործը, տրամաբանորեն հենց նման պահվածքը ստեղծված իրավիճակում կարող էր քաղաքական դիվիդենտներ բերել Փաշինյանին։

Մինչդեռ, որևէ գործուն քայլ այդ ուղղությամբ չի նկատվում, իշխանությունը, փոխարենը, թափառախմբեր է կազմել, մարզից մարզ է տեղափոխում՝ նախընտրական հանդիպումներին մարդաշատության էֆեկտ ստանալու համար, իսկ Նիկոլ Փաշինյանը իր իսկ բառերով ասած, «տղամարդլամիշ» է լինում, քաղաքական հակառակորդներին բանավեճերի հրավիրում, հիշոցներով հիշատակում իր նախկիններին, որոնց ստվերից է նույնիսկ ահաբեկվում։ Նրա վարքագիծը մենք տեսել ենք երեք տարի շարունակ, արդյո՞ք պետք է հանդուրժել ևս մի քանի տարի․ այսպիսի ապիկար և անամոթ իշխանությանն ընտրելը պարզապես համաժողովրդական ամոթի պես բան է։

Լևոն Մովսիսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular