ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոյգուն հայտարարել է ՌԴ-ի արևմուտքում 20 նոր ռազմական կազմավորում ստեղծելու մասին՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի գործողությունների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մինչև 2021 թվականի ավարտը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն Արևմտյան ռազմական շրջանում կստեղծի մոտ 20 նոր կազմավորում և զորամաս: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ այս քայլը պատասխան կլինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ակտիվությանը, որոնք մեծացնում են ռազմավարական ավիացիոն թռիչքների ինտենսիվությունը և ռազմանավերի առկայությունը  ռուսական սահմաններին:

Շոյգուի խոսքով՝ վերջին 7 տարվա ընթացքում Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական ռմբակոծիչների թռիչքների հաճախականությունը 14 անգամ ավելացել է: Վերջին տարիներին զորավարժությունների թիվն աճել է 1,5 անգամ:

«Մեր արևմտյան գործընկերների գործողությունները ոչնչացնում են աշխարհում անվտանգության համակարգը և ստիպում մեզ համարժեք հակաքայլեր ձեռնարկել: Մենք անընդհատ բարելավում ենք մեր զորքերի մարտական կազմը: Մինչև տարեվերջ Արևմտյան ռազմական շրջանում կձևավորվի շուրջ 20 կազմավորում և զորամաս»,- ասել է Շոյգուն:

Հիշեցնենք՝ մարտի վերջին, Դոնբասում հակամարտության սրման ֆոնին, Ռուսաստանն ավելացրել էր իր ռազմական ներկայությունը Ուկրաինայի սահմանների մոտ: Կիևն այն անվանել է «ուժի ցուցադրում», իսկ Մոսկվան՝ զորավարժություն: Ապրիլի վերջին Սերգեյ Շոյգուն հայտարարել էր Ռուսաստանի զորքերը հարավային ուղղությամբ զորավարժություններից իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular