ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի վարչապետը մեկնում է Թուրքիա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին պետական այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Վրաստանի կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին Անկարայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Թուրքիայի նախագահի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:

Հանդիպումից հետո Ղարիբաշվիլին և Էրդողանը համատեղ հայտարարություններով հանդես կգան ԶԼՄ-ների համար:

Ղարիբաշվիլիից բացի, Թուրքիա կմեկնեն նաև Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Լևան Դավիթաշվիլին, ինչպես նաև Աջարիայի ինքնավար հանրապետության մի քանի պաշտոնյաներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular