ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը որոշել է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

kadara.ru-ն գրում է, որ Իրանը որոշել է միջամտել Բաքվի ու Երևանի հակամարտությանը: Իրանի իշխանությունները չեն ցանկանում տարածաշրջանում սահմանների փոփոխություն, ուստի միացել են հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը: Ավելի վաղ, Հայաստանը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը «մտել են Սյունիքի մարզի Սև լճի շրջանում գտնվող  իրենց տարածք սահմանը ճշգրտելու համար»: Փաշինյանը Ադրբեջանի գործողություններն անվանել է «ոտնձգություն Հայաստանի տարածքի նկատմամբ», և Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից աջակցություն ու ռազմական օգնություն է խնդրել: Թեհրանն էլ է արձագանքել միջադեպին. «Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխությունները, չի ընդունի ոտնձգություններ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ և չի ընդունի որևէ ուժի ստեղծում այդ տարածքում և իր սահմանների մոտ»: Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատումն ու գծանշումը, ինչպես ասում են Թեհրանում, խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սպառնում Իրանի սահմանների անձեռնմխելիությանը:

Այնուամենայնիվ, պարզ չէ թե արդյո՞ք Իրանը կկարողանա ազդել իրավիճակի վրա: Հունիսի 18-ին այդ երկրում սպասվում են նախագահական ընտրություններ: Ըստ կանխատեսումների՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի թիմը հեռանալու է, և Պահպանողական ճամբարի թիմը կփոխարինի նրան: Այսպիսով, Ռուհանիի թիմի հեռանկարներն այդ հարցում ժամանակավոր են: Ներկայիս գործող նախագահի վարած քաղաքականության երկու հիմնական առանձնահատկություններն են միջուկային գործարքի կնքումը և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որոնք հավանաբար տեղի չեն ունենա: Իրանի ներսում փոփոխություններ են սպասվում, և դժվար թե նոր կառավարությունը հավատարիմ մնա Ռոհանիի ընթացքին, քանի որ մարդիկ նրա վարած քաղաքականությունից ծայրաստիճան դժգոհ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular