ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տյումենի մարզում կառուցվող Հայ առաքելական եկեղեցու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ՄՇԱԿՈՒՅԹ

tumentoday.ru-ն գրում է, որ Տյումենի մարզում կառուցվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հայ առաքելական եկեղեցու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Աշխատանքները ընթանում են ամբողջ թափով:

«Աշխատանքը եռում է: Շարունակվում է ինչպես եկեղեցու, այնպես էլ հոգևորականների տան տուֆե պատերի շարումը», - պարզաբանեել է «Հայերի միություն» տարածաշրջանի ներկայացուցիչը:

Շինարարները բացատրել են, որ տուֆ քարը հայության համար միշտ խորհրդանշել է հավերժություն:

«Այդ քարից կառուցված տները ներկայացնում են ուժ, հուսալիություն և գեղեցկություն», - բացատրել են մասնագետները:

Ի դեպ, տուֆի համաշխարհային պաշարների շուրջ 90% -ը գտնվում է հենց Հայաստանում: Այդ երկրի բնակիչների համար տուֆը եզակի ազգային արժեք է, որն էլ հենց օգտագործվում է նաև եկեղեցիներ կառուցելու համար: Օրինակ` Հայաստանի մայրաքաղաք Երևանը անվանում են վարդագույն քաղաք, քանի որ այնտեղ շինությունների մեծ մասը վարդագույն տուֆից է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular