ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չնայած որ զինադադարը գլոբալ առումով պահպանվում է ԼՂ-ում, դեռ շատ անելիքներ կան». Մակրոնը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում պաշտպանել քրիստոնեական և մուսուլմանական ժառանգությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չնայած նրան, որ զինադադարը գլոբալ առումով պահպանվում է Լեռնային Ղարաբաղում, դեռ շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է շարունակել իր աջակցությունը բնակչությանը: Ես խոսում եմ բոլոր պահվող անձանց ազատ արձակելու անհրաժեշտության մասին, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի սահմանափակումների վերացման և ականապատված տարածքներում լուրջ խնդիրների մասին»,- լրագրողներին ասել է Մակրոնը երկրի մայրաքաղաք Փարիզ ժամանած Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը մատնանշել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:

«Անկախ նրանից՝ խոսքը քրիստոնեական, թե մուսուլմանական ժառանգության մասին է, այն պետք է պաշտպանվի»,- շեշտել է նա՝ հավելելով․ «Եվ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ միասին, պետք է բոլոր ջանքերը գործադրի կողմերի միջև  ապաէսկալացմանն ու երկխոսության վերականգնմանը հասնելու համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular