ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Սյունիքի մարզի հետ կապված հստակ քաղաքականություն է իրացնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք, դրանից հետո հայտնի դարձավ, որ Հայաստանը պետք է ստորագրի սահմանազատման մասին եռակողմ փաստաթուղթ, մյուս կողմից Հայաստանը դիմեց Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, բայց պատշաճ արձագանք ու գործողություններ չեղան։ Այս ամենի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Հարցին, թե այս ամենը ինչի մասին է խոսում Սարո Սարոյանը պատասխանել է․ «Այս ամենը ցույց տալիս, որ Ռուսաստանը Սյունիքի մարզի հետ կապված հստակ քաղաքականություն է իրացնում։ Դա պայմանավորված է նրանով, որ ուզում է իր ձեռքը վերցնել թյուրքական աշխարհը երկու մասի բաժանող Սյունիքի՝ սեպ լինելու հանգամանքը և այդ սեպի կառավարելիությունը պահել իր ձեռքում։ Միաժամանակ, սրանով Ռուսաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերություններում խնդրահարույց առանձին կետեր հանել օրակարգից։ Սյունիքի մարզն այդպիսի հանգույց է, և Թուրքիայի հետ իր հարաբերությունների կառուցման մեջ Ռուսաստանը Հայաստանից իր ձեռքն է վերցնում այդ գործոնը։ Սա հստակ քաղաքական գիծ է, և ծրագրավորված ձևով Ռուսաստանը քայլ առ քայլ հասնում է իր համար ցանկալի արդյունքների։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի դիմադրողականությունը շատ թույլ է, քանի որ քաղաքական միավորները տարված են ներքաղաքական պայքարով, ընտրական գործընթացներով։ Եվ, ընդ որում, քաղաքական ուժերը երբեք այնպիսի հայտարարություններ չեն անում, որոնք կարող են Կրեմլին դուր չգալ։ Եվ դա Ռուսաստանին հնարավորություն է տալիս Հայաստանի ներքաղաքական դաշտում ևս ապահովել այնպիսի իրավիճակ, որ իր քաղաքականությանը խոչընդոտներ չհանդիպեն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular