Կառավարության առջեւ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով բողոքի ակցիան դադարեցվել է, իսկ մասնակիցներից շուրջ  10 անձ՝ ձերբակալվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ ուզուրպանտ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցման պահանջով քաղաքացիները խաղաղ բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության առջեւ։ Ակցիան հարկադրաբար դադարեցվել է, իսկ մասնակիցներից շուրջ  10 անձ՝ ձերբակալել»,- գրել է Մելիքյանը։