ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթիկում լարված է.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 9–ին թեժ ընտրություններ եղան Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Այստեղ գրեթե մշտապես ընտրությունները շատ ինտրիգային են անցնում: Սակայն ոչ պակաս ինտրիգային են այժմ ընթացող հետընտրական պրոցեսները:
ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հետաքրքիր պատկեր էր ստեղծվել Արթիկի քաղաքապետարանում: Որոշ բաժնի պետեր սատարել էին մյուս թեկնածուին՝ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին։ Վարագյանի հաղթանակից հետո վերջիններս աշխատանքից ազատման դիմումներ էին ներկայացրել, սակայն հարցը դրանով չէր փակվել:
«Փաստի» տեղեկություններով` առ այս պահը Արթիկում կրքերը թեժ են, Վարագյանը շարունակում է Պետոյանի կադրերի զտումները ենթակառուցվածքներում` մշակույթի տուն, մանկապարտեզներ և այլն, ինչը խոր դժգոհություն է առաջացել: Աշխատակիցները հրաժարվում են դիմումներ գրել և պատրաստվում են քաղաքապետի հետ գնալու առճակատման: Իրավիճակը զեկուցել են Սերժ Սարգսյանին, ով հրահանգել է կարգավորել իրավիճակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular