ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ».Ինչպես հրաժարվել սկզբունքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Նրա անցած ուղին դասական օրինակ է, թե ինչպես է սկզբունքային մարդը հրաժարվում իր սկզբունքներից եւ մաս կազմում իշխանություններին։ 2008-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մի խումբ դիվանագետների հետ, Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցության համար զրկվեց աշխատանքից՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու հիմքով։ Նա ՀԱԿ անդամ էր եւ Տեր-Պետրոսյանի թիմի հետ էր երկար տարիներ։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀԱԿ շատ անդամներ հարեցին Նիկոլ Փաշինյանի թիմին եւ նույնիսկ պաշտոններ ստացան, բայց քչերը խզեցին կապերը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։

Այսօր, երբ ՀՀ առաջին նախագահն արմատական ընդդիմություն է, Նիկոլ Փաշինյանի մրցակիցը եւ նրա հեռացումը համարում է օրախնդիր Հայաստանի համար, իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս եւ ոչ երկիմաստ հայտարարություն անում, որ վտանգված են մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, Վլադիմիր Կարապետյանը ստանձնում է փաշինյանական իշխանության դեսպանի պաշտոնը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular