ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը․ Էրդողան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկարան պատրաստ է աջակցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահը Վրաստանին անվանել է տարածաշրջանային համագործակցության բանալի և պատրաստակամություն հայտնել աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափին։

«Թուրքիան Վրաստանին տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի։ Մենք հավատում ենք, որ կարող ենք անցկացնել տարբեր աշխատանքներ, որոնք կուժեղացնեն և կավելացնեն կարևորությունը և խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Այս ամենի շրջանակներում շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը։ Թուրքիան աջակցում է ցանկացած եռակողմ համագործակցության՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան, թե Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա», - ասել Է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ որոշում է կայացվել ամենակարճ ժամկետում Վրաստանի մասնակցությամբ բարձրագույն ռազմավարական խորհուրդ անցկացնելու մասին:

Վրաստանի վարչապետն իր հերթին հույս է հայտնել, որ երկու հանրապետությունները կկարողանան ավելի շատ համատեղ նախագծեր իրականացնել և խորացնել համագործակցությունը: Ղարիբաշվիլին Էրդողանին հրավիրել է Թբիլիսի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular