ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իտալիա՝ Հանրապետության օր, Բուլղարիա՝ Խրիստո Բոտևի օր, Ռուսաստան՝ Առողջ սննդի և ավելորդ սննդից հրաժարվելու օր, Թաիլանդ՝ Անանասի փառատոն, Ադրբեջան՝ Քաղավիացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1601 - վախճանվել է եկեղեցական-հասարակական գործիչ Ազարիա Ա Ջուղայեցին։

1799 – Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանով Ռուսաստանը ճանաչել է Արցախի մելիքների անկախությունը։

1875 – ծնվել է երկրաբան Հովհաննես Կարապետյանը։

1921 – գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին, որը սպանել էր Թալեաթ փաշային։

1941 - վախճանվել է ֆրանսահայ գրող Վազգեն Շուշանյանը։

1947 – ծնվել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն  Զավեն Սարգսյանը։

1961 – ծնվել է բանաստեղծ և երգահան Էդուարդ Զորիկյանը։

1978 - Մադրիդում երեք հայ գրոհայիններ հարձակվել են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի ավտոմեքենայի վրա, որի արդյունքում զոհվել են դեսպանի կինը, նախկին դեսպան Բաշիր Բալս-օղլուն և մեկ իսպանացի։ Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պարագվայի հետ։

1985 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սուրեն Ավչյանը։

1992 – ընդունվել է Արցախի դրոշը։

– Արցախյան ազատամարտի ժամանակ ադրբեջանական բանակը Քելբաջարից ուշադրություն շեղող հարձակում է սկսել։

2001 - «Երևան» հյուրանոցում բացվել է Եղիշե Չարենցի հուշատախտակն ու նրա անունը կրող Մշակութային կենտրոնը:

2011 - ՀԱԿ-ը հայտարարել է իշխանության հետ երկխոսության պատվիրակության կազմը, որոշումը կայացվել է ընդդիմադիր շարժման քաղխորհուրդի արտահերթ նիստում:

2012 - Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2016 - Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2018 - որպես բողոքի գործողություն, մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Ստեփանակերտի կենտրոնական Ազատամարտիկների փողոցը՝ պահանջելով ԼՂ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիան կապված է եղել նախորդ օրը քաղաքացու և ԱԱԾ աշխատակցի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։

2020 - Եվրահանձնաժողովն արգելել է Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերություններին թռչել Եվրամիության անդամ երկրներ։ Այդ որոշումը հետևել է ամիսներ առաջ Հայաստանի քաղավիացիայում աուդիտի կոշտ գնահատականներին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

455 - Վանդալները ներխուժել են Հռոմ և երկու շաբաթ թալանել այն։

1098 – Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ ավարտվել է Անտիոքի պաշարումը։

1305 – ծնվել է մոնղոլական պետության ղեկավար Աբու-Սաիդ Բահատուր Խանը։

1537 - հատուկ բուլլայով Հռոմի պապ Պավել 3-րդը ճանաչել է հոգու առկայությունը հնդկացիների մոտ և արգելել նրանց վեր ածել ստրուկների։

1621 – ծնվել է հոլանդացի նկարիչ Իսահակ վան Օստադեն։

1652 - Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ տեղի է ունեցել Բոտագի ճակատամարտը։

1740 – ծնվել է ֆրանսիացի արիստոկրատ գրող և փիլիսոփա Մարկիզ դե Սադը։

1800 - Նապոլեոն Բոնապարտի երկրորդ իտալական ներխուժման ժամանակ ֆրանսիական բանակը գրավել է Միլանը։

1805 - եռօրյա ռմբակոծությունից հետո Մարտինիկայի Ալմաստե ժայռը գրաված անգլիացիները հանձնվել են։

1851 - ԱՄՆ-ի Մեն նահանգը մտցրել է «չոր օրենքը», որը նման օրենք ընդունող առաջինը նահանգն էր։

1891 - իռլանդացի Ուիլյամ Մակկմարայի առաջարկով ֆուտբոլում մտցվել են տասնմեկ մետրանոցները։

1882 – վախճանվել է Իտալիայի ազգային հերոս, ազատագրական շարժման գործիչ Ջուզեպպե Գարիբալդին։

1886 – ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին և միակ անգամ «Սպիտակ տանը» տեղի է ունեցել պսակադրություն։ ԱՄՆ-ի նախագահ Գրովեր Կլիվլանդը ամուսնացել է Ֆրենսիս Ֆոլսոմի հետ, որը իր հերթին դարձել է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ առաջին տիկինը 21 տարեկան հասակում։

1896 - իտալացի Գուլյելմո Մակրոնին ԱՄՆ-ում արտանագրել է ռադիոն։

1897 - «New York Journal» օրաթերթը ժխտելով Մարկ Տվենի մահվան մասին լուրերը արտատպել է նրա հեռագիրը Լոնդոնից, որտեղ Տվենը հայտնել է, որ իր մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։

1910 - հոլանդական Նոր Գվինեայում հայտնաբերվել են պիգմեյների ցեղեր։

1913 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան և գրող Վալտեր Անդրեաս Շվարցը։

1924 - ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիները ստացել են ամերիկյան քաղաքացիություն։

1946 - Իտալիան հանրաքվեի արդյունքում դարձել է հանրապետություն, կանայք ստացել են ընտրելու իրավունք։

1953 – տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրումը։

1955 - հիմնադրվել է Բոյկանուր տիեզերակայանը։

1962 - ԽՍՀՄ-ի Նովոչերկասկ քաղաքում թանկացումների դեմ գործադուլ հայտարարած աշխատողների վրա կրակ է բացվել ուժայինների կողմից, սպանվել է 24 մարդ։

1988 - վախճանվել է հնդիկ դերասան Ռաջ Կապուրը։

1995 - Բոսնիայի օդային տարածքում խփվել է ամերիկացի օդաչու Սկոտտ Օ Գրեյդին։

2010 - մասսայական սպանություն է տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի Կեմբրիայ կոմսությունում, Դերրիկ Բերդը գնդակահարել է 12 մարդու և վիրավորել 25-ին, որից հետո ինքնասպան է եղել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular