ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նիկոլ, կապիտուլյանտ»․ Փարիզում ցույցերը կոտրեցին փաշինյանական հերթական միֆը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցն ու տեղի հայերի բողոքի ակցիաները կոտրեցին այն միֆը, թե Փաշինյանը շարունակում է աջակցություն վայելել Սփյուռքում։ Հիշեցնենք՝ Փարիզում ՀՀ դեսպանության առջև երեկ ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացրել` իրենց դժգոհությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ: Նրանք վանկարկել են «Նիկոլ, դավաճան» և իրենց հետ բերել են «Կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու» գրությամբ պաստառներ: Ցուցարարները բավական ագրեսիվ են եղել, կոտրել են Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկի հայելին։

Ֆրանսիական ոստիկանությունը փորձել է զսպել ցուցարարներին, մի քանիսին էլ բերման ենթարկել, սակայն սփյուռքահայերն անդրդվելի են եղել, «փչացրել» են Փաշինյանի տոնը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա Նիկոլ Փաշինյանի առաջին այսպիսի այցն էր, և պատկերացնել կարելի է, թե նրան ինչպես են դիմավորելու այլ քաղաքներում, եթե, իհարկե, վարչապետի պաշտոնին հայտնված անձին բախտ վիճակվի այլ այցեր էլ ունենալ։ Սփյուռքի աջակցության մասին կեղծ թեզն ամիսներ շարունակ տարածել են նիկոլական ֆեյքերը և այն անմակարդակ զանգվածը, որը սոցցանցերում հայհոյում է կառապանի պես, պաշտպանում վարչապետի յուրաքանչյուր անհեթեթություն, գցում արժանապատիվ սփյուռքահայի անունը։ Նման պահվածքը, ինչ խոսք, ժողովրդի որոշ մասի մոտ տպավորություն էր թողնում, իբր Սփյուռքում Փաշինյանն ինչ-ինչ աջակցություն է վայելում։ Ըստ էության, Փարիզում տեղի ունեցածը վկայեց՝ հայկական Սփյուռքը ոչ պակաս զայրացած է Փաշինյանի ու նրա թիմի դավաճանությունից, հասկացել է նրա իշխանության կործանարար բնույթը, և հավուր պատշաճի էլ դիմավորել են Փարիզում։ Իրական կյանքում Նիկոլ Փաշինյանն աջակցություն չունի ո՛չ Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, ո՛չ էլ հատկապես Սփյուռքում։
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular