ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր այն գեներալները, որոնք պարտված պատերազմի համար էլչիբեյյան ոճով վերցնում էին կոչումներ ու շքանշաններ՝ չէի՞ն մտածում, որ վաղը մարդիկ իրենց զավակներին չեն կարողանալու բացատրել, թե պարտված բանակն ինչպե՞ս կարող է հերոս բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը Նիկոլի հասցեին փուֆ բաներ է ասում, համացանցի մի հսկա հատվածն էլ ուրախությամբ տարածում է։ Իսկ երբ Տիրան Խաչատրյանը, լինելով պարտված պատերազմի հրամանատարներից մեկը, վերցնում էր նույն Նիկոլից «Ազգային հերոսի» բարձրագույն կոչումը, չէ՞ր մտածում եղածի մասին։ Ինչո՞ւ մենակ նա, բոլոր այն գեներալները, որոնք պարտված պատերազմի համար էլչիբեյյան ոճով վերցնում էին կոչումներ ու շքանշաններ՝ չէի՞ն մտածում, որ վաղը մարդիկ իրենց զավակներին չեն կարողանալու բացատրել, թե պարտված բանակն ինչպե՞ս կարող է հերոս բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչ ու ողջ մնացած հրամանատար ունենալ։ Ինչո՞ւ դուք էս ամենի մեջ փայ չունեք։ Սխալվու՛մ եք, ունեք։ Լռե՛լ եք, շքանշաններ վերցրել, ուսադիրներ փոխել... Դուք էլ եք էս դժոխքի ճարտարապետներից մեկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular