ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի կադրային դիվանագետ չի ցանկանում ճանապարհ անցնել Փաշինյանի կառավարության հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում է գրել։ Հրաժարականից հետո նա հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել ԱԳՆ աշխատակազմի հետ, որի ընթացքում ներկայացրել էր իր հրաժարականի պատճառները։ Ըստ Արա Այվազյանի՝ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ «քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք Հայաստանի պետականության, հայ ազգային և պետական շահի դեմ են եղել»։  

Նախարարի հրաժարականին հաջորդեցին նաև փոխնախարարի և խոսնակի հրաժարականները։ 1or.am-ի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարի պաշտոնը առաջարկել է Արտակ Ապիտոնյանին,  Ավետ Ադոնցին և Արմեն Ղևոնդյանին, ովքեր հրաժարվել են զբաղեցնել ԱԳ նախարարի պաշտոնը։ Այս ամենը վկայում է, որ ոչ մի կադրային դիվանագետ չի ցանկանում աշխատել այսօրվա ղեկավարության հետ և նրանց հետ կիսել ապագա ստորագրվող թղթերի պատասխանատվությունը։ Այս ամենից հետո արտաքին քաղաքական ճակատում նրանք մնացել են իրենց ուսապարկերի հույսին։ Նիկոլ Փաշինյանի հույսը Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը և նրանք են, ովքեր մինչ օրս կանգնած են իր կողքին։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular