ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արաբական խորհուրդն Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:

«Հայ-ավստրալական համայնքը շնորհակալություն է հայտնում Ավստրալիայի Արաբական խորհրդին աջակցության համար, քանի որ կարծում ենք, որ նրանց ձայնը մեծացնում է արդարության մեր կոչերը», - նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը:

Ավստրալիայի Արաբական խորհուրդն անկախ համայնքային կազմակերպություն է, որը ներկայացնում է Մերձավոր Արևելքի 22 երկրներից Ավստրալիայում հաստատված քաղաքացիների շահերը: Այն աշխատում է սոցիալական արդարության հաստատման և իրենց համայնքի առավել խոցելի ներկայացուցիչների կյանքը բարելավելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular