Գազի սակագնի վերանայման հայտ չի եղել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով՝ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս, այնուհետ հետո պետք է լինի նոր պայմանագիր:
«Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների փոփոխության հստակ ընթացակարգ կա, կամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ պետք է ձեռնարկի սակագնի վերանայում, կամ պետք է լինի սակագնի վերանայման հայտ»,- ասաց Բաղրամյանը: