ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը ստիպեց փոխվել Գուրգեն Արսենյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանափոխության առաջին ամիսներին տարփողում էր խորհդարանը գործարարներից մաքրելու, օլիգարխներին քաղաքական լծակներից զրկելու, բիզնեսը  քաղաքականությունից տարանջատելու մասին։ Այսօր նա իր ցուցակի առաջատար դիրքերում երկու այդպիսի քաղաքականացված գործարարի է ներգրավել՝ Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին։

Եթե Խաչատուր Սուքիասյանի դեպքում ամեն բան պարզ է, Գուրգեն Արսենյանի դեպքում մի հարց է ընդամենը ծագում՝ ի՞նչը ստիպեց նրան այդպես վերափոխվել, դառնալ Փաշինյանի խամաճիկը, ընդգրկվել նրա ցուցակում։ Դեռ չորս-հինգ ամիս առաջ Գուրգեն Արսենյանն ամենավերջին հայհոյանքներն էր տալիս Նիկոլ Փաշինյանին, այսօր նրա ցուցակի առաջատար դեմքերից է։ Ի՞նչ փոխվեց վերջին ամիսներին, կամ, ավելի ճիշտ, ի՞նչը փոխեց Գուրգեն Արսենյանին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո գործող իշխանությունը միայն հետընթաց է արձանագրել, իսկ հանրության մեջ ոչ միայն վարկանիշի անշեղ կորուստ, այլ ատելություն է առաջացրել։ Հեռու ենք կարծելուց, թե Արսենյանի այս տարօրինակ որոշման մեջ միայն որդու դեմ հարուցված քրգործն է դեր խաղացել։ Ի վերջո, Փաշինյանի իշխանությունը մի առանձնահատկությամբ է աչքի ընկել, որևէ քաղաքական հակառակորդի չի կարողացել դատել, փոխարենը ամբաստանյալի աթոռին կամ կալանավորված են իր մերձավորները։

Ի՞նչ շարժառիթ պիտի ունենար Գուրգեն Արսենյանը Արցախի մեծ մասը Ադրբեջանին նվիրած, մոտ հինգ հազար հայ զինվորների կյանքը խլած և հիշատակն այսօր անարգող փաշինյանական խառնամբոխի մասը դառնալու համար։ Արսենյանը, ով տասնամյակներ հրաշալի հարաբերություններ է ունեցել օրվա բոլոր իշխանությունների հետ, այսօր հարվածի տակ է դնում գործարարի համար ամենակարևորը՝ բարի համբավը, իրեն արատավորում՝ իր անունը Նիկոլ Փաշինյանի հետ կապելով։ Հռետորական հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե իմանանք հենց Գուրգեն Արսենյանից։

Արամ   Նազարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular