ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանություններով մեր ապագան կործանումն է. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հունիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանն ասաց, որ ամիսներ առաջ Արցախի ԱԺ-ն Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրեց Վահրամ Բաղդասարյանին, ինչը հակասահմանադրական էր:
 
«ԱԺ հանձնաժողովի բազմաթիվ քննարկումների ժամանակ  փորձել ենք բացատրել, հասկացնել, որ օրենսդիր մարմինը անում է քայլ, որն ուղիղ կերպով հակասում էր Արցախի Սահմանադրությանը:  Սահմանադրության համաձայն Հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է ունենա 10 տարվա ֆինանսական ոլորտում ստաժ, որը նա չուներ: Բայց իշխանական թեւի պատգամավորները ցինիզմով կողմ քվեարկեցին եւ Սահմանադրությանը բացահայտ հակասող քայլով այդ պաշտոնում ընտրեցին Վահրամ Բաղդասարյանին: Դրանից հետո մեր երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Արդարությունը» եւ Արցախի ժողովրդավարական խմբակցությունը դիմեցինք դատարան եւ մայիսի 31-ին դատարանը որոշեց, որ Վահրամ Բաղդասարյանի նշանակումը հակասահմանադրական է եղել:
 
Բայց մինչ այդ Արայիկ Հարությունյանը հասկանալով, որ ԱԺ-ում թեկուզ փոքրամասնություն կազմող երեք խմբակցությունները կարողանալու են հաղթել իրեն, մայիսի 25-ին Վահրամ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացնում ԱԺ: Իրենք արդեն պլանավորել էին, թե ինչպիսի փոխատեղումներ անեն, որ պարտված դուրս չգան: ԱԺ նախագահը հունիսի 1-ին հայտարարում է, որ ընդունել է Վահրամ Բաղդասարյանի հրաժարականը»,-ասաց Մետաքսե Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ հանուն Վահրամ Բաղդասարյանի նորից տարանջատվեցին պետնախարարի եւ ֆինանսների նախարարի պաշտոնները, որոնք միացվել էին ամիսներ առաջ. «Արայիկ Հարությունյանը չխորշեց նորից անջատելու այդ երկու պաշտոնները եւ Վահրամ Բաղդասարյանին նշանակեց Ֆինանսերի նախարար: Պետնախարարի պաշտոնում Արայիկ Հարությունյանը նշանակեց իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին, որը միշտ բարի, կառուցողական տեսք ընդունած կատարում է Արայիկ Հարությունյանի եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգները»:
 
 «Այս իշխանություններով մեր ապագան կործանումն է: Հունիսի 21-ին որոշվելու է հայի ճակատագիրը. Կամ կործանվելու ենք, եթե ընտրվեն այս իշխանությունները, կամ ապրելու ենք»,-ընդգծեց նա:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular