ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը մնում է ընտրակեղծիքը կամ ծայրահեղ ֆորսմաժորը. Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիմնականում երկու ֆավորիտ սուբյեկտներ կան, որոնք մասնակցում են այս ընտրություններին, մեկը՝ իշխանությունն է, քանի որ իշխանություններն ավանդաբար ընտրական գործընթացներում համարվել են գլխավոր սուբյեկտներից մեկը։ Տվյալ դեպքում ունենք Հայաստանի խայտառակության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի գլխավոր քաղաքական միավորում՝ որպես հիմնական ախոյան։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Անդրանիկ Թևանյանը։ 

Քաղաքագետը հայտնեց, որ մյուս ֆավորիտը՝ բոլորի գնահատմամբ և հետազոտություններով «Հայաստան» դաշինքն է։ Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք հավակնում են անցնել խորհրդարան և կարող են խորհրդարանում ներկայացված լինել, բոլորը հայտարարել են, որ չեն միանալու, որևէ ձևով չեն համագործակցելու Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ։

«Այդ պարագայում ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի միակ դաշնակիցը մնում է ընտրակեղծիքը կամ ծայրահեղ ֆորսմաժորը։ Ֆորսմաժորի առումով ինքը կարող է ակնկալել մեր երկրի թշնամիների աջակցությունը և դրանով փորձել հետաձգել ընտրությունները, որը նվազ հավանական եմ համարում, որովհետև այդ դեպքում իրավիճակին ավելի կվատանա»,- նշեց Թևանյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի կարևորագույն դաշնակիցները Թուրքիան և Ադրբեջանն են, որովհետև դրանք միակ երկրներն են, որոնք շահագրգռված են իր վերարտադրությամբ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից չի բխում այս իշխանության վերարտադրումը։

Թևանյանը նկատեց՝ հունիսի 20-ին կատարվելու է ճակատագրական ընտրություն, հունիսի 20-ին դրված է լինելու շեքսպրիյան հարց՝ լինել, թե չլինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular