ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան տեղեկություններ, որ որոշ ՀԿ-ներ փորձելու են կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս մի քանի անգամ հրապարակավ անդրադարձ էի կատարել ներկայիս ժամանակավոր իշխանության կողմից «Հայաստան» դաշինքի նկատմամբ սև քարոզչության իրականացմանը։ Դրան տրվել էր մեր կողմից սպառիչ և հստակ արձագանք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Այժմ էլ ստանում ենք տեղեկություններ, որ արտասահմանից ֆինանսավորվող որոշ հասարակական կազմակերպություններ փորձելու են ևս զուգահեռաբար կատարել սև քարոզչություն «Հայաստան» դաշինքի նկատմամբ՝ հնչեցնելով կեղծ մեղադրանքներ։

Ինչպես ասել էինք դրանք որևէ արդյունք չեն տալու, իսկ հնարավոր մեր արձագանքի մասին նախկինում արդեն իսկ նշել եմ»,- գրել է Վարդևանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular