ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Կարեն Սարգսյանի թեման էլ փակված չէ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրերս մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրեն որոշել է ապահովագրել, եւ չէինք բացառել, որ ռեւերանսներ աներ՝ ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին ու պետնախարարի պաշտոնում նշանակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերջինս Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին է։ Չնայած Հարությունյանը չգնաց այդ քայլին եւ իր սանիկին՝ Արտակ Բեգլարյանին դարձրեց պետնախարար, սակայն արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Սարգսյանի հետ կապված պլաններն ուժի մեջ են։ Հարությունյանը հենց նրան է տեսնում որպես իրեն փոխարինողի եւ այդ ուղղությամբ տարբեր քննարկումներ է արդեն ունեցել։

ԱՀ նախագահը կասկածներ ունի, որ հունիսի 20-ի ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե կանխատեսումներն իրականանան, ապա ինքը կհեռանա, բայց «փոխարինող» կընտրի այնպիսի մարդու՝ ի դեմս Սարգսյանի, ով ընդունելի կլինի այսօրվա ՀՀ ընդդիմության համար, մյուս կողմից՝ Հարությունյանի ու իր թիմի նկատմամբ էլ վենդետա չի իրականացնի։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular