Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի՝ «Շահ Դենիզ» հանքավայրից ստացված եկամուտները գրեթե 50%-ով նվազել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյս տարվա հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) 62,176 միլիոն դոլարի եկամուտ է ստացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրից: Այս մասին գրում է minval.az-ը՝ վկայակոչելով հիմնադրամի պաշտոնական հաղորդագրությունը:
Նշվում է՝ սա 57,824 մլն դոլարով կամ 48,2 տոկոսով պակաս է 2020 թվականի հունվար-մայիս ամիսների ցուցանիշից: Մասնավորապես, 2020 թվականի 5 ամիսների ընթացքում «Շահ Դենիզ» հանքավայրից ստացված SOFAZ-ի եկամուտները կազմել են 120 միլիոն դոլար:
Այս տարվա 5 ամիսների ընթացքում գազային կոնդենսատին բաժին է ընկել պետական նավթային հիմնադրամ ստացված միջոցների 57,131 միլիոն դոլարը, ինչը 8,969 մլն դոլարով կամ 13,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: