ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության պահպանության բնազդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում ողջամտությունը մեռել է, միակ հույսը մարդկանց ինքնապաշտպանական բնազդն է մնացել։ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմնովին ձախողել են անվտանգային որևէ խնդիր լուծելու իր պարտականությունը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունն ունակ չէ լուծել ներքին, արտաքին, Արցախի, սահմանների անվտանգության հարցը։ Մենք ունենք մի իշխանություն, որի օրոք «անվտանգություն» բառն ինքնին աբսուրդի է վերածվել։ Արտաքին ճակատում իշխանության ձախողումներին ավելացել են մարդկանց տարրական անվտանգության խնդիրները, օրումեջ Երևանում կամ այլ բնակավայրերում սպանություններ և հարձակումներ են լինում, իսկ իրավապահ մարմինները բացարձակ պարապուրդի են մատնված։ Եվ այս պայմաններում պետության առանցքային պարտականությունը ձախողած ուժի նույնիսկ կես տոկոս վարկանիշը աբսուրդ է։
 
Դա նշանակում է, որ հանրության մեջ մի խավ կա, որը պարզապես անհասկանալի պատճառներով, այս անիշխանության պայմաններում, ուզում է իր քվեն տալ մի ուժի, որն ունակ չէ ապահովելու մարդկանց տարրական անվտանգության խնդիրները։ Ակնհայտորեն, նման վարքը բնորոշ չի կարող լինել ողջամիտ մարդկանց։ Եթե չկա բանականություն, գիտակցություն, գոնե գոյապահպանման բնազդը պետք է հուշեր, որ չի կարելի քվե տալ այսպիսի քաղաքական ուժին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դեռ ճամարտակում և շարունակում է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին։ Միգուցե, հենց այսպես է լինում սեփական ձեռքով սեփական երկիրը վերացնելու օպերացիան։ Ողջամտությունը վաղուց մեռել է, իսկ բնազդներն էլ չեն հուշում, թե ինչ օրհասական վիճակում է օրեցօր հայտնվում Հայաստանի Հանրապետությունը։
 
Սարգիս Սերոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular