ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 3)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հեծանիվի համաշխարհային օր, Ավստրալիա՝ Մաբոյի օր, Նամիբիա՝ Նամիբիայի զինված ուժերի օր, Ուգանդա՝ Նահատակների օր, Չեռնոգորիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837 – ծնվել է հանրահայտ գրող Պերճ Պռոշյանը։

1891 – վախճանվել է մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ Պետրոս Ադամյանը։

1896 – ծնվել է հայ խորհրդային բժիշկ, ինֆեկցիոնիստ Ռաֆայել Մանվելյանը։

1896 - թուրք բազմահազարանոց խուժանը անցել է հարձակման Վանում: Հանկարծակի եկած հայերը սկզբում զգալի կորուստներ են կրել, բայց շուտով Դաշնակցության, Արմենական և Հնչակյան կուսակցությունների ղեկավարները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորել են մարտական ուժերը, և ինքնապաշտպանության կենտրոն է դարձել Վանի Այգեստան թաղամասը:

1911 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանը։

1919 - վախճանվել է բանասեր, բժիշկ և հասարակական գործիչ Սմբատ Գաբրիելյանը։

1933 – ծնվել է բժիշկ, ակադեմիկոս Հովհաննես Հովհաննիսյանը։

1936 – ծնվել է արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը։

1971 – ավարտվել է Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։

1994 – վախճանվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը։

1991 – Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվել է։

2000 – Երևանում Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

2011 - Հրանտ Դինքի սպանության գործով վեց զինվորականներ դատապարտվել են, այդ Տրապիզոնի ժանդարմերիայի պաշտոնյաների նկատմամբ դատարանը սահմանել է 4-ից մինչև 6 ամսվա ազատազրկում:

2011 - վախճանվել է ամերիկահայ բժիշկ Ջեք Գևորգյանը։

2012 - «Ժառանգություն» կուսակցությունը Գրողների միության դահլիճում անց է կացրել իր 8-րդ համագումարը: Նախագահի պաշտոնում վերընտրվել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

2016 - Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, եղել են զոհեր և վիրավորներ։

2018 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին «Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար»:

2019 - Միլանում սկսվել է Ադրբեջանից 2.3 մլն եվրո կաշառք ստացած ԵԽԽՎ Իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի դեմ դատը։

2020 - վախճանվել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ու Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1098 - խաչակիրները գրավել են Անտիոքը։

1539 - Ֆլորիդան հայտարարվել է Իսպանիայի տարածք։

1540 - առաջին եվրոպացին՝ Էրնանդո դե Սոտոն անցել է Ապպալաչի լեռնաշղթան։

1621 - հիմնադրվել է հոլանդական Վեստ-Հնդկաստան ընկերությունը, որը ստացել է Հարավային և Հյուսիսային Ամերիկաների հետ առևտրի իրականացման մոնոպոլ իրավունք։

1657 - վախճանվել է անգլիացի բժիշկ, ֆիզիոլոգ և էմբրիոլոգ Ուիլյամ Հարվեյը, որը հանդիսանում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և էմբրիոլոգիայի հիմնադիրը։

1761 - ծնվել է անգլիացի գյուտարար Հենրի Շրապնելը, որը հայտնագործել է կարտեչային գնդակներով հրետանային արկը։

 1784 - Մերիլենդ նահանգի Աննապոլիս քաղաքը դադարել է լինել ԱՄՆ-ի մայրաքաղաք։

1785 - ֆրանսիացի Ֆրանսուա Բլանշերը 300 մետր բարձրությունից ցած նետելով շանը ցուցադրել է օդապարիկից թռիչքներ իրականացնելու համար իր ստեղծած պարաշուտը։

1789 - Ալեքսանդր Մաքքենզին Կանադայում հայտնաբերել է իր անունով անվանված Մաքքենզի գետը։

1826 - վախճանվել է ռուս պատմաբան Նիկոլայ Կարամզինը։

1837 - Լոնդոնի մոտ բացվել է առաջին իպպոդրոմը։

1843 - ծնվել է բուսաբան-ֆիզիոլոգ և բնաբան Կլիմենտ Տիմերյազևը, որը հանդիսանում է բույսերի ֆիզիոլոգիայի ռուսական դպրոցի հիմնադիրը։

1854 – ծնվել է չեխ երգահան Լեոշ Յանաչեկը։

1875 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակ Ժորժ Բիզեն։

1896 - ստորագրվել է գաղտնի պայմանագիր, համաձայն որի՝ Չինաստանը թույլատրել է Ռուսաստանին կառուցել Չին-արևելյան երկաթուղին։

1924 – վախճանվել է ավստրիացի հայտնի գրող Ֆրանց Կաֆկան։

1931 – ծնվել է Կուբայի 17-րդ վարչապետ Ռաուլ Կաստրո Ռուսը։

1946 – վախճանվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Կալինինը։

1954 - Սահարայում հայտնաբերվել է հին եգիպտական Սինխետոն փարավոնի դամբարանը (մոտավորապես մ․թ․ա․ 2570 թվական)։

1959 - Սինգապուրը ընդունել է սահմանադրություն և դարձել ինքնավար երկիր։

1970 - սինթեզվել է առաջին արհեստական գենը։

1980 - համակարգիչների խափանման պատճառով ԱՄՆ-ում սխալմամբ ազդարարվել է Խորհրդային Միության կողմից միջուկային հարձակման տագնապ։

1985 - Վատիկանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարել է Իտալիայում պետական կրոն լինել։

1989 – վախճանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին։

1991 - Ճապոնիայում Ունզեն հրաբխի ժայթքումից զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ լրագրողներ։

1998 – Գերմանիայի Էշեդ ավանի մոտ Հաննովերից Համբուրգ մեկնող գնացքի վթարի հետևանքով զոհվել է 101 մարդ, վնասվածքներ են ստացել 88-ը։

2006 – Չեռնոգորիան հռչակել է իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիա և Չեռնոգորիա պետության կազմից։

2008 – Պրագայում կնքվել է խղճի և կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

2016 - Արիզոնայում վախճանվել է աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր և հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսերը)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular