ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիերի հետ այնպես ենք վարվում, որ ողջերն այլևս չմտածեն՝ այս երկրի համար արժե զոհվել․ Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ նիստում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադարձավ  Արցախյան վերջին պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիակների պահմանը ոչ պատշաճ պայմաններում և նշեց՝ չի պատրաստվում անդրադառնալ օրակարգային հարցերին:

«Հիմա կանեփի արտադրության ծավալների մեծացումը, կամ այդ ճյուղի զարգացումը կարևոր հարց չէ, քանի որ մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք մեր երկրի առջև ծառացած և այդ լուրջ խնդիրներին ոչ միայն պետք է գնահատական տալ, այլ նաև իրականացնել գործողություններ, որոնք միտված կլինեն այդ խնդիրների լուծմանը»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Անկախ պատգամավորը նաև նշեց, որ զինվորականները իրենց կյանքի գնով են դիակներին դուրս բերել մարտի դաշտից, իսկ հիմա նրանք ոչ պատշաճ պայմաններում են պահվում:

«Ընդհանրապես դիերը մեր թասիբն են, հատկապես պատերազմի ժամանակ, այս մարդիկ կյանք են զոհել, վիրավորվել են, իրենց ընկերներին զոհաբերել, բայց նույնիսկ ընկերոջ դիակը հանել են, որ հանկարծ չմնա, չպղծվի թշնամու կողմից, բայց հիմա ստացվում է, որ մենք մազապուրծ ենք արել ու բերել ենք այդ դիակները պատերազմի դաշտից, բայց այնպես ենք վարվում, որ մարդիկ երբևէ այլևս չմտածեն, որ մեր երկրի համար արժե մահանալ»,- նշեց անկախ պատգամավորը:

Պատգամավորը ընդգծեց՝ սա ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ և ուղղակի ներողություն խնդրելը բավարար չէ:

«Ես չգիտեմ, թե այս ամենի հետևանքը ինչ է լինելու, հատկապես, երբ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ես գալիս եմ հիմա իմ ծննդավայրից, որի սահմանները լցված են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներով և ամեն վայրկյան կարող է նոր բռնկում լինել, քանի որ միջադեպերը անընդհատ գրանցվում են»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular