ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնը Ալիևին խորհուրդ է տվել թույլ տալ, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունն այցելի Ղարաբաղ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին ուղղված նամակում խորհուրդ է տվել հեշտացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց պետք է շարունակել աշխատել կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար» - նշել է Մակրոնն իր նամակում:

Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ սահմանգծում կիրականացվի, գերիներն էլ ազատ կարձակվեն։

«Կարևոր է նաև, որ տարածաշրջանի ողջ ժառանգությունը պահպանվի իր բազմազանությամբ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի դյուրացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության մուտքը», - ասված է նամակում:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ պաշտպանելու համար մշակութային ժառանգության օբյեկտները։ Մարտի կեսերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Բաքուն պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը։ Բայց այցի օրը մինչև հիմա էլ դեռ չի որոշվել։

Մինչդեռ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները ոչնչացման վտանգի տակ են: Ավելին, ադրբեջանական զինվորականների կողմից հայկական տաճարների և հուշարձանների միտումնավոր ոչնչացման կոնկրետ փաստեր կան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular