Սյունիքի նոր մարզպետը կեղծել է իր կենսագրությունը․ «ՉԻ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է․
Օրեր շարունակ շրջանառվող խոսակցությունները, թե իր պաշտոնին հրաժեշտ կտա Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, արդեն իրականություն է։ Դեռեւս օգոստոսին որոշված էր, որ նա հեռացողների շարքում է, սակայն առջեւում ՏԻՄ ընտրություններն էին, եւ Խաչատրյանն իր ներկայությամբ այդ մարզում պետք է աշխատեր ՀՀԿ-ի օգտին։
Ընտրություններն ավարտվեցին հոկտեմբերի 2-ին, եւ արդեն օրեր անց ամրագրվեց Խաչատրյանի պաշտոնանկության փաստը։ Զուգահեռաբար իշխանությունը մարդ գործուղեց Սյունիք, որպեսզի մարզը Խաչատրյանից հետո դարձյալ մնա իշխանության «տիրապետության» տակ։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի կամ ում մասին է` սկսենք սկզբից։
Դեռեւս օգոստոսի 31-ին «ՉԻ»-ն «Կենսագրություն կեղծողը ընտրությունն էլ կկեղծի» վերնագրի ներքո անդրադարձավ մի նշանակման։ Հասարակական-քաղաքական շրջանակներին քիչ հայտնի Վահե Հակոբյան անուն-ազգանունով մի մարդ օգոստոսի 15-ին նշանակվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ Նշանակումը լայնորեն լուսաբանվեց իշխանամերձ լրատվամիջոցների կողմից։ Լուսաբանման ֆորմատն էլ Հակոբյանի գեղեցիկ կենսագրության ներկայացումն էր։ Հենց այդ ժամանակ էլ մեր աչքից չվրիպեց այն իրողությունը, որ Վահե Հակոբյանի կենսագրության առանձին դրվագներ էականորեն «խմբագրված» են։
Հիմա արդեն ներկայացնենք Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ երկու ամիս առաջ հրապարակայնացված կենսագրությունը՝ օգտագործելով մեր վերջին հրապարակման առանձին կտորներ։ Եվ այսպես՝ մինչ պղնձամոլիբդենայինում հայտնվելը` Վահե Հակոբյանն աշխատել է իրավապահ համակարգում։
Մասնավորապես՝ 1996-2000թթ. վերջինս աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Պաշտոնական կենսագրության մեջ մանրամասն ներկայացված չէ, թե որ պաշտոնում է նա աշխատել ու ինչ գործառույթ է իրականացրել ԱԱԾ-ում։ Երեւի զգուշացել է այս մարմնից եւ ավել-պակաս «հավելագրումներ» չի արել։ Այնուհետեւ երկու տարի նա զբաղվել է ձեռներեցությամբ։ Ինտրիգը սկսվել է 2002 թվականից։
Վահե Հակոբյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ վերջինս 2002 թվականից մինչեւ 2010 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` ներքին անվտանգության ղեկավար։ Հենց այստեղ է, որ Վահե Հակոբյանը, մեղմ ասած, ստել է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում