ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սինգապուրի փոխարեն Սիցիլիա

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսպիսի քաոս և անիշխանություն Հայաստանի Հանրապետությունում երբևէ չի եղել։ Պատերազմում կրած խայտառակ պարտությանն ու հազարավոր զոհերին ավելացել է ևս մեկ արհավիրք։ Հայաստանում արդեն օրը ցերեկով, մայրաքաղաքի սրտում մարդ են գնդակահարում։ Միգուցե, չանդրադառնայինք այս խնդրին, եթե միայն մեկ դեպք լիներ, սակայն սպանությունները, վենդետաները, հաշվեհարդարները սկսել են կրել ամենօրյա, ամենժամյա բնույթ։ Օր չկա, որ աղմկահարույց որևէ դեպքի մասին չլսենք և չսարսռանք։

Քրեական թափթփուկները չեն քաշվում հենց փողոցում, տասնյակ մարդկանց աչքի առաջ հաշվեհարդարներ իրականացնելուց, իսկ իրավապահ մարմիններ, ասես, չեն էլ եղել։ Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան, վստահ ենք, նման դեպքերի թիվն ավելանալու է։ Աբովյան փողոցում երեկ տեղի ուենցած սպանության իրական թիրախը քրեական մի հեղինակություն էր, որին տարիներ առաջ պարզապես վտարել էին երկրից, իսկ այսօր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության թողտվությամբ այդ անձը կարողացել էր վերադառնալ Հայաստան։ Եվ այսպիսի դեպքերը բազմաթիվ են։

Եթե իշխանությունն ինքը չի հրավիրում նմաններին՝ ընտրություններին իր համար աշխատելու համար (իսկ այդպիսի հավանականությունը չենք կարող բացառել), ապա գործ ունենք անիշխանական վիճակի հետ, երբ գործադիր իշխանությունը չի կարողանում իր ոստիկանությամբ, քննչական մարմիններով ապահովել երկրի շարքային բնակչի անվտանգության տարրական խնդիրները։ Խոստացված Սինգապուրի՝ զարգացած և օրինապահ երկրի փոխարեն, Հայաստանի ապիկար իշխանությունները երկիրը վերածել են 30-ականների Չիկագոյի, կամ 80-ականների Սիցիլիայի, այնպիսի տոտալ «բարդակ» է, որ օրենքները չեն գործում։ Արձանագրենք, սա մեր պետության ամենաողբերգական փուլն է, հասել ենք մի հանգրվանի, որ ով էլ գա իշխանության, երկար տարիներ երկիրը չի կարողանալու հանել այս շոկային վիճակից։

Արարատ Պետրոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular