ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլորն առանց բացառության մեղավոր են կատարվածի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս համացանցում լուսանկարներ ու տեսանյութ տարածվեցին, որոնցում Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների մասունքներն էին պոլիէթիլենային տոպրակներով՝ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի նկուղի հատակում, անխնամ թափված: Լուսանկարների տարածումից ու հանրային մեծ աղմուկից հետո առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց, իսկ հետո հայտարարվեց, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Գարիկ Գալիկյանի հետ։

Հարցին, թե ով է կատարվածի հիմնական պատասխանատուն փաստաբանը պատասխանել է․ «Բոլորն էլ մեղավոր են, ես չեմ ուզում ամբողջ բեռը բարդել նախարարի վրա, որովհետև մեկ անձը չի կարող հսկողություն իրականացնել բոլոր տեղերում: Կարծում եմ՝ տեղի մարդիկ պետք է մի քիչ նորմալ վերաբերվեին, և եթե կար խնդիր՝ բարձրաձայնեին, իսկ եթե իրենք որևէ մեկի հրամանն են կատարել… Էլի եմ ասում, բոլորն առանց բացառության մեղավոր են կատարվածի համար՝ ինձանից, ձեզանից սկսած, բայց կոնկրետ ո՞վ է մեղավոր, ո՞ւմ մեղադրանք կառաջադրվի կամ չի առաջադրվի, քննությունը ցույց կտա: Այս պահին ես ավել բան չեմ կարող ասել, որ նախաքննող մարմնին չկաշկանդեմ: Եթե զգանք, որ այն ճիշտ չի աշխատում, օբյեկտիվորեն չի մոտենում խնդրին, այն ժամանակ մենք ինքներս կբարձրաձայնենք մանրամասները»:

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular