Մարիա Զախարովան խոսել է Ղարաբաղյան հարցի ու բանակցությունների մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախում ռուս խաղաղապահների դերը դժվար է գերագնահատել: Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Զախարովան հավելել է, որ ԼՂ իրավիճակի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղված աշխատանքներն իրականացվում են ամեն օր:
«Տեղի են ունենում խորհրդակցություններ, բանակցություններ ԱԳ նախարարների հետ: ԱԳ նախարարությունների հետ ու դեսպանատների գծով մենք փոխգործակցում ենք տառացիորեն ամեն օր: Հայաստանի ուԱդրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների հետ հեռախոսազանգերի մասին հաղորդագրություններ հրապարակվում են պարբերաբար…Մեր երկրի կողմից ահռելի ջանք է գործադրվել իրավիճակի կարգավորման ուղղությամբ, ինչպես թեժ փուլում, այնպես էլ հակամարտության թեժ փուլից հետո»,-ասել է նա:
Զախարովան նշել է, որ խոսքը վերաբերում է ոչ միայն քաղաքական այլ նաև դիվանագիտական ջանքերի մասին, ինչպես նաև այն ջանքերի, որոնք գործադրվում են Ռուսաստանի ղեկավարության կողմից. «Մեր խաղաղապահներն ամեն օր ուժ ու ջանք են գործադրում, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Որպեսզի քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները: Դրա համար ռուս խաղաղապահների դերակատարումն անհնար է գերագնահատել»,-ասել է նա: