ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

​​«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը.

«Հարգելի գործընկերներ,
Նախընտրական շրջանում կողմերի հավասարության և օրինականության պահպանման պարտականությունը պարտավոր է ապահովել իշխանությունը։

Սակայն, վերոնշյալ պարտականությունը իրավապահների, հատկապես՝ ՀՔԾ-ի կողմից փորձ է արվում ճնշումների և քաղաքական հետապնդումների գործադրմամբ տապալել մայիսի 10-ին մեկնարկած արտահերթ ընտրությունների գործընթացը: Նախ, մայիսի 20-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պետ՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ սկսվեց հերթական շինծու և ապօրինի քաղաքական հետապնդումը։ Իսկ այսօր ՀՔԾ-ն իբր հարցաքննության է կանչել հենց այս նախընտրական ակտիվ փուլում Կենտրոնական շտաբի անդամ, մարզային աշխատանքները համակարգող Ռուդոլֆ Սարգսյանին։

Այս ժամանակավոր իշխանությունը և իրենց սպասարկող իրավապահները թող վստահ լինեն, որ կամայականություններն անպատիժ չեն մնալու»:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular