ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ թանկացումներ են արձանագրվել Հայաստանում. «Ժողովուրդ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի եւ կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ:

Թանկացել են նաեւ ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային եւ այգեգործական գործիքները: Բացի այս, ինչպես եւ կանխատեսում էին մասնագետները, գնաճ արձանագրվել է նաեւ կոշիկի շուկայում 0.5 տոկոսի չափով: Իսկ հագուստի շուկայում թեեւ գնաճ չի արձանագրվել, բայց պահպանվել է նախորդ ամսվա գների մակարդակը: Փոխարենը փոքր-ինչ նվազել են բնակարանի նորոգման եւ սպասարկման համար նյութերի գները 0.3 տոկոսով, դեղագործական ապրանքներինը՝ 0.2 տոկոսով:

Ի դեպ, չեն նվազում նաեւ ոսկերչական զարդերի գները. դրանք թանկացել են 0.7 տոկոսով: Իսկ խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0.8, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 1.2 տոկոսով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular