Արտակարգ դեպք՝ քոլեջում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած թունավորումների փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 8-ին, ժամը 12։00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչներ, 15-ամյա Թամարա Մալխասյանը, 15-ամյա Տաթևիկ Մկրտչյանը, 16-ամյա Գայանե Մարգարյանը, 15-ամյա Հասմիկ Մանուկյանը և 16-ամյա Սոֆյա Դավթյանը նշված քոլեջում դասապրոցեսի ընթացքում զգացել են, որ թույլ են զգում իրենց և վատանում է ինքնազգացողությունը։
Վերջիններս «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազ՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվում է օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկել երեխաների կյանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատախազության կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունք։ Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: