«Հրապարակ»․ Ընտրություններին Արարատի մարզպետի հույսը դպրոցների տնօրեններն են
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում և քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։
Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետևից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար և, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։
Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում և տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։