ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունը թքած ունի ԱՄՆ հետ հարաբերությունների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեսպանի նշանակումը որևէ երկրում առաջին հերթին վերաբերմունք է տվյալ երկրին։ Դեսպանն է երկիրդ ներկայացնում արտերկրում, և նրա պատրաստվածության, բանակցելու հմտություններից է կախված, թե որքան ես արժևորում նշանակման երկիրը ու այդ պետության հետ հարաբերությունները։ Հայաստանն էլ բացառություն չէ, և դիվանագիտական կորպուսում անհասկանալի նշանակումների պարագայում էլ մշտապես նախկին իշխանությունները մեծ կարևորություն ունեցող պետություններում դեսպաններ են նշանակել հեղինակավոր ու հմուտ դիվանագետների։ Վերցնենք հենց Միացյալ Նահանգները, որտեղ Փաշինյանը որոշել է իր ամենախայտառակ նշանակումներից մեկն անել։

Ամերիկյան մամուլի փոխանցմամբ՝ Սպիտակ տունն առաջիկայում Սենատի հաստատմանն է ներկայացնելու մի քանի ազդեցիկ դեմքերի՝ տարբեր երկրներում դեսպանի պաշտոնի համար։ Մասնավորաբար, ներքին անվտանգության նախկին նախարար Քեն Սալազարը նշանակվելու է դեսպան Մեքսիկայում, նախկին փոխպետքարտուղար, ներկայումս Morgan Stanley խոշորագույն ֆինանսական կորպորացիայի փոխնախագահ Թոմաս Նայդսը նշանակվելու է դեսպան Իսրայելում, 1963թ․ սպանված նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդին նշանակելու է դեսպան Ճապոնիայում։ Իսկ ԱՄՆ հետ առևտրային և քաղաքական սրված հարաբերություններ ունեցող երկու գերտերություններում՝ Հնդկաստանում և Չինաստանում նշանակվելու են ամենահայտնի գործիչները։ Հնդկաստանում դեսպանի պաշտոնի համար առաջադրվել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, Իսկ Չինաստանում դեսպան է նշանակվելու ՆԱՏՕ-ում նախկին ներկայացուցիչ, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Նիքոլաս Բերնսը։

Իսկ հիմա տեսեք, թե ում է նշանակում Նիկոլ Փաշինյանը ՀՀ դեսպան Միացյալ Նահանգներում։ Լիլիթ Մակունցին, որը մինչ իշխանափոխությունն աչքի էր ընկել Փաշինյանին անգլերեն սովորեցնելով և այդպես էլ չհաջողելով, ապա իր մեջ ընդգրկել էր մշակույթը, իսկ այսօր էլ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն է։ Այս վերջին պաշտոնում սույն տիկինը աչքի է ընկել բացառապես անհեթեթ տեքստեր երկնելով, փաշինյանական իշխանության ձախողումը սվաղելու անկարողությամբ։ Փաստենք, որ Միացյալ Նահանգներում նման դեսպանի նշանակումը վիրավորանք է ԱՄՆ հանդեպ և վկայում է աշխարհի ամենահզոր պետության նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը։ Կարծում ենք՝ այդպես քիչ է։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները դեռ չեն փչացվել։ Նիկոլ Փաշինյանը կարող է, օրինակ, Լենա Նազարյանին էլ դեսպան նշանակել Փարիզում։ Ի՞նչ պակաս դեսպան կլինի։

Կառլեն Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular