ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արարատի փոխմարզպետներից մեկն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նորիկ Ամիրխանյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,–նշված է Փաշինյանի որոշմամբ։

Հիշեցնենք, որ Ամիրխանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020-ի հոկտեմբերի 30-ի հրամանագրով էր նշանակվել փոխմարզպետ։ Նա 2014-ից եղել է առաջին բանակային կորպուսի շտաբի պետը, իսկ մինչ այդ` Նոյեմբերյանի զորամասի հրամանատարը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular