ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում էական ներդրում է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը, հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։

Իր հերթին մարզպետը շնորհակալություն է հայտնել Մոսկվային 2020 թվականի աշնանը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հետկոնֆլիկտային վերականգնման գործում ներդրման համար: Պողոսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում ՝ զբոսաշրջության ոլորտում:

Կոպիրկինն այս համատեքստում նշել է ռուսական կապիտալի ոլորտում տեսանելի ներկայությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ամբողջ ճյուղերի աջակցությանը:

Դեսպանը նաև շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախագծի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում Կապան քաղաքում նախատեսվում է մի շարք խոշոր միջոցառումներ անցկացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular